Այս գրքային ճանապարհորդությունը՝ սկսվելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից, ընթերցողին տանում է Արևմտյան Հայաստան` Անի, Կարս, Դարույնք (Բայազետ), Այանց (Այանիս), Վան, Աղթամար, Տիգրանակերտ (Նփրկերտ), Եդեսիա, Արշամեա, Նեմրութի սրբավայր` ներկայացնելու այսօր Թուրքիայի տիրապետության ներքո գտնվող Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը, բացահայտելու, թե ինչ է մնացել մեր նախնյաց հանճարի ստեղծածից: Անթիվ–անհամար են դրանք` հայ մշակույթի գանձերը, որոնցից շատերը նաև համաշխարհային նշանակության գլուխգործոցներ են: