«Անգլերենի քերականություն. Ձևաբանություն» դասագիրքը նախատեսված է անգլերենը որպես մասնագիտություն ուսումնասիրողների համար, բայց կարող է նաև օգտակար լինել քերականության մեջ հմտանալ ցանկացողներին։ Դասագիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասն ընդգրկում է ժամանակակից անգլերենի ձևաբանությունը։ Երկրորդ մասում նյութին առնչվող վարժություններ են։ Հայ ուսանողի համար առավել դժվարություն ներկայացնող քերականական երևույթները լուսաբանվում են հայերենի զուգադրությամբ։