«Զանգակ» հրատարակչության 1-ին դասարանի «Այբբենարանին» կից երեք աշխատանքային տետրերը կառուցված են գրաճանաչության ուսուցման տրամաբանությանը համընթաց՝ ընդգրկելով նախաայբբենական (աշխատանքային տետր 1) և այբբենական շրջանները (աշխատանքային տետր 2 ու 3)։ Դրանք ապահովում են աշխատանքի հաջորդականությունը՝ նախապատրաստական վարժություններից մինչև տառի յուրացում, բառի ու նախադասության հետ ինքնուրույն աշխատանք։
Գրաճանաչության ուսուցումը զուգորդվում է մտածողությունը զարգացնող բազմաբնույթ վարժություններով, որոնք սովորողին մղում են ճանաչելու, տարբերակելու, համեմատելու, ընտրելու, կազմելու, վերականգնելու և կիրառելու սովորածը։
Այբբենական շրջանի յուրաքանչյուր տառին ուղեկցող փոքրիկ քառատողերը կապ են ստեղծում տառի, հնչյունի, բառի և պատկերի միջև։
Տետրերում ընդգրկված ինքնանդրադարձի տարրերը հնարավորություն են տալիս սովորողին ճանաչելու և արտահայտելու սեփական հույզերը։