Ամառային ընթերցանությունը 7–12 տարեկան երեխաների սիրելի, շա՜տ հետաքրքիր ու դինամիկ ծրագիր է, որը ստեղծված է ամառն ավելի ուրախ ու բովանդակալից դարձնելու համար։
Սիրելի՜ դպրոցական, դու կարող ես կարդալ ու անվճար փոխանակել գրքեր, մասնակցել ամենաուրախ ու հետաքրքիր միջոցառումներին (օրացույցին ծանոթացիր այստեղ), գրական քննարկումների, դառնալ լավագույն ընթերցող։ Միջոցառումների ծրագրին կարող ես ծանոթանալ՝ հետևելով մեզ այստեղ՝ կայքում, և ֆեյսբուքյան էջում։
Ի՞նչ է մեզ սպասվում
Զանգակյան գրքերի հերոսների հետ Երևանում
և մարզերում կբացահայտես ամենակարևոր ու հիմնարար արժեքները
թվով ութ բազմատեսակ միջոցառումների ընթացքում։
Ի դեպ մարզային միջոցառումներն այս տարի
կանցկացվեն մարզերի մեր գործընկեր գրադարաններում։
Քո սիրելի գրքերի մասին հետաքրքիր
գրքահոլովակներ կնկարահանենք
ու կհրապարակենք մեր էջերում։
Մեր գործընկեր գրախանութներում տեղադրված տնակներում կիրականացնես
գրքափոխանակություն ինչքա՜ն սիրտդ ուզի, իսկ նախագծի ավարտին քո նախընտրած մեկ գիրք կպահես քեզ մոտ։
Եթե դառնաս լավագույն ընթերցող,
գրատնակներից մեկի բոլո՜ր գրքերը կուղևորվեն
քո դպրոցի գրադարան որպես նվեր։
Պատրա՞ստ ես խելահեղ ու գրքառատ ամառվան։ Ինչպե՞ս միանալ։ Ընդամենը երկու քայլով։
1․ Ստացի՛ր Ամառային ընթերցանության մասնակցության քարտ՝ գնելով մեր գործընկեր գրախանութներից «Ամառային ընթերցանություն» գրքացանկից մեկ գիրք։
2․ Անպայման ակտիվացրո՛ւ քարտդ՝ սքանավորելով QR կոդը և լրացնելով բացված դաշտերը։
Ի դեպ, այս տարվա գիրքը «Շեռլոք Հոլմսի առաջին արկածը: Ուրվանկար կարմիրով» գիրքն է,
որը քեզ կտեղափոխի արկածային ու բացահայտումներով լի աշխարհ՝ լուծելու բազմաթիվ գլուխկոտրուկներ
ու հաղթահարելու լի՜քը մարտահրավերներ։
Արդեն պատկերացրի՞ր «Զանգակ»–ի ուրախ ու գրքառատ ամառը․ միացի՜ր մեզ, որ ԸՆԹԵՐՑԵՆՔ, ՎԱՅԵԼԵՆՔ ու ԶԱՐԳԱՆԱՆՔ միասին։
***
Գրքափոխանակության և միջոցառումների մասնակցության համար թերթիկին կից տրված քարտը ակտիվացնելը և ներկայացնելը ՊԱՐՏԱԴԻՐ Է։