Զամբյուղ


Լեզու`
Կազմ`

«Հայոց լեզու» առարկայի 12–րդ դասարանի նոր դասագիրքը կազմված է 2020 թ. հաստատված «Հանրակրթության պետական չափորոշիչի» և 2021–2024 թթ. փորձարկված «Հանրակրթության հիմնական ծրագրի» («Հայոց լեզու», 10–12–րդ դասարաններ) պահանջների համաձայն։
Գիտելիքի առումով դասագիրքը ներառում է «Ոճագիտություն» և «Գրվածքագիտություն» բաժինների մի շարք թեմաներ, ինչպես նաև «Հայոց լեզու» առարկայի խիստ համառոտ կրկնություն՝ թեստային առաջադրանքներով հանդերձ։
Կարողունակությունների ձևավորման առումով դասագրքի յուրաքանչյուր թեմատիկ միավոր ներառում է հատուկ պատկերակ–տարբերանշաններով առանձնացված նյութերի և առաջադրանքների որոշարկված խմբեր՝ «Գիտելիք», «Եզրույթներ», «Բառապաշար» (անծանոթ բառեր և եզրույթների կիրառում), «Հմտություն» (խոսքի ընկալման, վերլուծման, համեմատման, 
գնահատման վարժանք), «Քննարկում» (ուղեղային գրոհ և բանավեճեր), «Գիտելիքի կիրառում» (գրվածքին առնչվող առաջադրանքներ), «Արժեք և վերաբերմունք» (տեսակետների և դիրքորոշումների արտահայտում), «Նպատակային խոսք» (խոսքի վերարտադրումն ու ստեղծումը խթանող ուսումնական ելույթների ու տեսանյութերի, զեկուցումների, սահիկաշարերի պատրաստում ու ցուցադրում, հարցազրույցների, դերախաղերի, մնջախաղերի, թատերախաղերի կազմակերպում ու ներկայացում), «Համագործակցություն» (խնդրահարույց և բանավիճային առաջադրանքների խմբային կատարում)։ Այս վերջին՝ համագործակցային առաջադրանքների մի մասը հնարավոր է վերափոխել նախագծային աշխատանքների (խմբային կամ անհատական գիտաուսումնական հետազոտությունների)։

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը։

Դասագրքի տեսաձայնային նյութերը կարող եք ներբեռնել այստեղ։ 

Մեթոդական ուղեցույցը նույնպես հասանելի է առցանց։ 

Հայոց լեզու 12
հայերեն
2026

փափուկ
176
17x24 սմ
978-9939-99-285-3
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին