Հայտորոշիչ թեստերը նախատեսված են սովորողների նախնական գիտելիքներն ու հմտությունները գնահատելու և ուսումնական գործընթացը ըստ դրանց կազմակերպելու համար։ Թեստերը թեմատիկ բաժանում ունեն և օգնում են․
• ճշգրտել դասապրոցեսի քայլերը,
• բացահայտել սխալ պատկերացումները,
• տարբերակել ինքնուրույն և աջակցության կարիք ունեցող սովորողներին։
Գնահատման սանդղակները հնարավորություն են տալիս․
• հստակ որոշել սովորողի պատրաստվածության մակարդակը,
• կազմակերպել անհատականացված ուսուցում,
• բարձրացնել թեմայի ընկալման արդյունավետությունը,
• խթանել սովորողների մոտիվացիան։
Այսպիսով, թեստերը դառնում են ուսուցման անձնավորված մեկնակետ՝ ապահովելով ճկուն, արդյունավետ և գիտակցված ուսուցում։
2426-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։