Զամբյուղ


Լեզու`
Կազմ`


«Հայոց լեզու 11» դասագրքի հիմքում դրված են սկզբունքներ, որոնք ուղղված են՝
•    առարկայական չափորոշչով սահմանված գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի  և արժեքային համակարգի ձևավորմանը,
•    սովորողների մոտ ինքնուրույն և ցկյանս սովորելու պահանջմունքի զարգացմանը,
•    ընթերցանության, ըմբռնման և կիրառական հմտությունների ամրապնդմանը,
•     ազգային և համամարդկային արժեքների համադրությանը,
•     կառուցողական մտածողության և ազատ արտահայտվելու կարողության խթանմանը,
•    համընդհանուր ներառական կրթության ապահովմանը։
 Դասագրքի հիմնական առանձնահատկություններն են՝
•     Գիտելիքահեն կրթությունից անցում կարողունակահեն կրթության՝ շեշտը ոչ թե միայն փաստերի սերտման, այլ դրանց կիրառման ու վերլուծության վրա։
•     Փոխգործուն և հետաքրքիր ուսուցում՝ բազմազան առաջադրանքներով, լսանյութերով, QR հղումներով։
•    Սովորել սովորելու մոտեցում՝ սովորողին տրամադրելով գիտելիք գտնելու, ընտրելու, մշակելու և կիրառելու գործիքներ։
Համընդհանուր ներառական կրթության ապահովում՝ ներառական կրթության համատեքստում կարևորվում է կրթական համակարգերի հարմարեցումը բոլոր սովորողների կարիքներին ու առանձնահատկություններին։
Յուրաքանչյուր թեմա ներառում է՝ գիտելիք, բառապաշար, հմտություններ, քննարկում, արժեքներ, նպատակային խոսք, լսանյութեր և ինքնագնահատում։ 
 
Դասագրքին կից նյութերը տե՛ս այստեղ։

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը

Հայոց լեզու 11։ Մեթոդական ուղեցույցը հասանելի է այստեղ։

Հայոց լեզու 11
հայերեն
2025

փափուկ
176
17x24 սմ
978-9939-99-278-5
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին