Հրաշալի նկարազարդումներով այս գիրքը կազմված է ինը ուշագրավ, փոխկապակցված պատմություններից, որոնց օգնությամբ ընթերցողն անցնում է անասելի արկածներով և հայտնվում 20-րդ դարասկզբի ֆրանսիական հասարակության միջավայրում։ Արսեն Լյուպենի ոճը ճանաչելի է, քանի որ նա միշտ թաքցնում է իր հետքերը և ջնջում ինքնությունը, նրա յուրաքանչյուր հանցագործություն ուշադիր մշակված հնարք է։ Վեպի վերջում նա առճակատվում է հայտնի խուզարկու Շեռլոք Հոլմսի հետ, որի անունը Քոնան Դոյլի բողոքներից հետո վերափոխվել է Հեռլոք Շոլմսի։