Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը ։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն... ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո...