Բանաստեղծություններ
Ժողովածուն միավորում է Հենրիկ Էդոյանի վերջին տարիների բանաստեղծությունները, որոնց առանցքում ժամանակի, հիշողության, գոյության և հավերժության փոխհարաբերություններն են։ Աստվածաշնչյան, մշակութային և փիլիսոփայական հղումները, խորհրդանշական պատկերներն ու խտացված բանաստեղծական լեզուն ձևավորում են մի աշխարհ, որտեղ անձնական փորձառությունը բացվում է մշակութային հիշողության, հոգևոր որոնումների և գոյաբանական հարցադրումների լայն համատեքստում։