Քաջ սիրտը չի երկնչում գորշ մոլորակից, որի մահաբեր ստվերը կտրում է տիեզերքը։ Մարդիկ այդ մոլորակում դադարել են սիրել եւ երազել։ Ինչպե՞ս տղան կկարողանա վերադարձնել նրանց Երազանքի աստղը՝ մոլորակի կենսական էներգիան․․․
Պատկերագիրքը ստեղծվել է «Brave Heart» երգի ոգեշնչմամբ, որը Ալբերտ Արմենակյանը ներկայացրել է 2025 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։