Զամբյուղ


ԲՈՒԿՈԼԻԿՆԵՐ, ԳԵՈՐԳԻԿՆԵՐ

5800 դր.

ԲՈՒԿՈԼԻԿՆԵՐ, ԳԵՈՐԳԻԿՆԵՐ

5800 դր.
Լեզու`
Կազմ`

Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաև «Էկլոգներ») և «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետևությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը ծագել է մ.թ.ա. VIII–VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից: Այդուհանդերձ Վերգիլիուսի պոեմները նաև շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են և՛ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, և՛ ժամանակի ցնցող քաղաքական իրադարձությունները, և՛ անգամ հեղինակին հետաքրքրող փիլիսոփայական տեսություններ: Սույն երկու պոեմով ամբողջանում է Վերգիլիուսի գրական ժառանգությունը՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի արևելահայերեն թարգմանությամբ։ Նրան են վերագրված նաև մի շարք մանր երկեր, որոնց հեղինակային պատկանելությունը, սակայն, մնում է վիճելի։

288էջ + 16 էջ ներդիր

ԲՈՒԿՈԼԻԿՆԵՐ, ԳԵՈՐԳԻԿՆԵՐ
հայերեն
Լատիներենից
2023

կոշտ
304
17X22 սմ
978-9939-99-084-2
Հեղինակի այլ գրքեր
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին