Հիմնադրումից ի վեր՝ «Զանգակ» հրատարակչությունը սերտորեն համագործակցում է Սփյուռքի կրթական և մշակութային կազմակերպությունների հետ:
Սփյուռքի և հրատարակչության հեղինակները համատեղ ստեղծել են մի շարք դասագրքեր (արևելահայերենով և արևմտահայերենով), որոնք մինչ օրս կիրառվում են սփյուռքի հանրակրթական կամ կիրակնօրյա դպրոցներում:
Մենք աշխատում ենք նաև Սփյուռքում գործող գրադարանների և գրախանութների հետ՝ համալրելով դրանք թե՛ ուսումնական, թե՛ գեղարվեստական հայալեզու գրականությամբ:
Մեր համագործակցությունն առավել քան դյուրին է դարձել. այժմ դուք կարող եք դիմել մեզ մեծածախ վաճառքի պատվերներով կամ համագործակցության առաջարկներով՝ լրացնելով այս հայտը: Ցանկության դեպքում հաղորդագրության բաժնում կարող եք տեղեկություններ տրամադրել ձեր կազմակերպության մասին, ինչպես նաև կցել ձեզ անհրաժեշտ գրականության ցանկը:
Վաճառքի բաժնի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ: