Ուսումնական ծրագրերի թիմի անդամ
«Զանգակ» հրատարակչությունը փնտրում է էներգիայով լի, ստեղծագործ և մոտիվացված աշխատակցի՝ միանալու մեր թիմին որպես ուսումնական ծրագրերի թիմի անդամ՝ համագործակցելու կրթական ոլորտի տարբեր ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի մշակման և ստեղծման գործընթացին։
- Ներգրավվել ուսումնական բնույթի տարբեր ծրագրերում՝ ըստ մասնագիտական հմտությունների և գիտելիքների։
- Ստեղծել և մշակել ուսումնական թեմատիկայով թվային նյութեր (սահիկաշարեր, տեսանյութեր, ինտերակտիվ խաղեր և այլ էլեկտրոնային ռեսուրսներ)։
- Մասնակցել ուսումնա-մեթոդական միջոցառումների (վարժանքներ, սեմինարներ, քննարկումներ) կազմակերպմանը և անցկացմանը։
- Ներգրավվել հետազոտական աշխատանքներում՝ կրթական կարիքների գնահատման և նոր լուծումների մշակման նպատակով։
- Կատարել ղեկավարության կողմից հանձնարարած մասնագիտական այլ առաջադրանքներ։
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ.
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական, բնագիտական, տնտեսագիտական կամ այլ կիրառական ոլորտում):
- Առնվազն 2-3 տարվա փորձ՝ կրթության ոլորտում։
- Ռուսերենի և անգլերենի միջինից բարձր իմացություն (գրավոր և բանավոր հաղորդակցման համար):
- Ակտիվ լսելու և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
- Նախաձեռնողականություն։
- Նորարարական և ստեղծագործ մտածողություն, լուծումներ փնտրող և խնդիրների հանդեպ կառուցողական մոտեցում։
- Թիմային աշխատանքի նկատմամբ դրական վերաբերմունք և գործուն մասնակցություն։
- Կազմակերպչական բարձր ունակություններ և պատասխանատվության զգացում։
- Հանձնարարությունները բարձր որակով կատարելու, վերջնաժամկետները պահպանելու պարտավորվածության ստանձնում՝ մեկնարկից մինչ ավարտ։
- Մասնագիտական նվիրվածություն և ինքնազարգացման շարունակական ձգտում։
Եթե հետաքրքրվեցիք, ապա ուղարկեք Ձեր CV-ն hr@zangak.am էլ․ փոստի հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ Ուսումնական ծրագրերի թիմի անդամ։
Մենք առաջարկում ենք.
- Ստեղծագործական և ջերմ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի հնարավորություններ
- Թիմային գործունեություն և մասնակցություն նորարարական ծրագրերին