Զամբյուղ

Գտնենք Բենգալիայի մարգարիտը

Միջոցառման վայրը՝ Անգլիական այգի
2025-06-01 16:00:00 - 2025-06-01 17:00:00

Դետեկտիվ պատմությունների սիրահար Ագաթա Միստերիի ու նրա զարմիկ Լարիի հետ ճամփորդությունը շարունակվում է։

Աշխարհով մեկ շրջող և ամենաբարդ առեղծվածները բացահայտող զարմիկներին այս անգամ շատ բարդ փորձություն է սպասվում։ Կալի աստվածուհու տաճարից անհետացել են Բենգալիայի սքանչելի մարգարիտն ու նրա պահապանը։ Հապաղել չի կարելի, պետք է շտապ գործել։ Հնդկաստան թռչող առաջին իսկ ինքնաթիռով նրանք ուղևորվում են նոր արկածների հետևից։ Բայց դետեկտիվներն այս անգամ հաստատ մեր օգնության կարիքը կունենան։

Եթե պատրաստ ես նոր բացահայտումների, ուզում ես ծանոթանալ նրանց հետ ու հաղթել մրցույթներում, անպայման արի՛։ Ինտերակտիվ, խաղային ու շատ ուրախ միջոցառումը կսկսվի հունիսի 1-ին՝ ուղիղ ժամը 16։00-ին։

Միջոցառման կազմակերպիչներ՝ Մանկական գրքի փառատոն և «Զանգակ» հրատարակչություն 

Բաժանորդագրվիր մեր նորություններին