ԿարդաLove Գրքի և Կրթության փառատոնի շրջանակում տեղի կունենա թրիլերի և դետեկտիվի վարպետ Դոնատո Կարիզիի «Հոգիների դատարանը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Վեպը լարվածության մեջ պահող թրիլլեր է սերիական մարդասպանի մասին՝ հիմնված իրական փաստերի և հեղինակի անձնական փորձի վրա։ Լինելով իրավաբան և քրեագետ՝ նա բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու ծանր հանցագործություններ կատարած անձանց հետ և այդ տպավորություններով ստեղծել իր վեպերը։
Ժամանակակից դետեկտիվի առեղծվածների շուրջ կզրուցենք խոսնակներ Հասմիկ Եղիազարյանի («Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր, բ․գ․թ․), Վահե Արսենի («Ինֆեռնո» գրքի թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ) և Հրաչ Սարիբեկյանի («Ձնեմարդը» գրքի թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու) հետ։
Միջոցառման մուտքն ազատ է, գրանցումով:
Գրանցման հղում` https://forms.gle/vHecRnyF4Zfn76n48