Զամբյուղ

Քաջ սիրտը | Շնորհանդես

Միջոցառման վայրը՝ Աբովյան 7, Զանգակ գրատուն
2026-02-28 15:00:00 - 2026-02-28 16:00:00

Եվրատեսիլ 2025–ի ժամանակ բոլորի սրտերը գրաված հեքիաթային տղան՝ Ալբերտը, և «Զանգակ» հրատարակչությունը նոր ու սպասված անակնկալ ունեն ընթերցասեր փոքրիկներին։

«Քաջ սիրտը» («Brave Heart») երգից հյուսվեց մի կախարդական հեքիաթ, որտեղ լույսն ու երազանքը վարակում են ողջ մոլորակն ու ստիպում հավատալ հրաշքներին։
Ուրախ ենք հայտնելու, որ  «Քաջ սիրտը» պատկերագիրքը շուտով կլինի գրախանութներում, և սիրով հրավիրում ենք մասնակցելու  գրքի շնորհանդեսին։

Միջոցառման հատուկ հյուրն է երգիչ Ալբերտ Արմենակյանը։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է՝

✨ ընթերցանություն,
✨ երաժշտական կատարում,
✨ զրույց՝ գրքի ստեղծման պատմության շուրջ։

Մուտքն ազատ է, անհրաժեշտ է նախնական գրանցում այս հղումով․
https://zangakbookstore.am/events/qaj-sirty

Բաժանորդագրվիր մեր նորություններին