Դեկտեմբերի 21-ին` ժամը՝ 19։00-ին, սիրով հրավիրում ենք Common Ground գրախանութ՝ մասնակցելու «У бабочек нет сердца, или Три дня в Ереване» գրքի շնորհանդեսին։
Ստելլա Տերտերյանի առաջին վեպը պատմում է Երևանի հետպատերազմական առօրյայի մասին՝ ներհյուսելով տարբեր մարդկանց ճակատագրեր։ Իրադարձությունները տեղի են ունենում Երևանում։ Քաղաքը դառնում է վեպի գլխավոր հերոսներից մեկը։
Շնորհանդեսի ժամանակ կքննարկենք վեպի ստեղծման պատմությունը, գլխավոր հերոսներին, կխոսենք մեր քաղաքի մասին, իսկ երեկոյի վերջում՝ գլինտվեյն ու նախատոնական տրամադրություն։