Զամբյուղ

Խխունջ Հենրիի կրկեսը

Միջոցառման վայրը՝ Աբովյան 7, Զանգակ գրատուն
2025-03-27 14:00:00 - 2025-03-27 15:00:00

Իսկ դուք հանդիպե՞լ եք Խխունջ Հենրիին կրկեսում: Տեսե՞լ եք նրա հմուտ ու ճարպիկ հնարքները: Եթե դեռ ոչ, ուրեմն ճիշտ ժամանակն է ծանոթանալու և ընկերանալու:

«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոնն ու «Զանգակ» հրատարակչությունը իսկական տոն են պարգևելու բոլոր այն փոքրիկ ընթերցասերներին, ովքեր մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին կգան «Զանգակ» գրատուն (Աբովյան 7): Ներկայացումը ստեղծվել է Կատարինա Մացուրովայի «Խխունջ Հենրին» գրքի հիման վրա, որը հայերեն թարգմանել է «Զանգակ» հրատարակչությունը:
Սա հիասքանչ պատմություն է տոկունության, փոխօգնության և սեփական ներուժը բացահայտելու մասին:

Իսկ ներկայացման ընթացքում դու, սիրելի՜ փոքրիկ, ինքդ կարող ես դառնալ հրաշագործ ու զարմացնել ներկաներին քո հնարքներով:

Կսպասենք քեզ: Մուտքն ազատ է՝ գրանցումով։
https://zangakbookstore.am/events/khkhunj-henrii-krkesy 
 

Միջոցառման կազմակերպիչներ՝ «Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House
«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն և «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore

Բաժանորդագրվիր մեր նորություններին