Զամբյուղ

Ինչպես է գիրքը դառնում ներկայացում

Միջոցառման վայրը՝ Անգլիական այգի
2025-05-31 15:00:00 - 2025-05-31 16:00:00

Երբևե մտածե՞լ եք՝ ինչպես է գիրքը դառնում ներկայացում։ Մանկական գրքի փառատոնի ընթացքում` մայիսի 31-ին` 15:00-ին, միասին կգտնենք այդ հարցի պատասխանը։ Խամաճիկների պետական թատրոնից խամաճիկ-տիկնիկներ են մեզ հյուր գալու, և հենց իրենք էլ կպատմեն այդ հետաքրքիր պատմությունը։

Տիկնիկների հետ ծանոթանալուց և տիկնիկավարության գաղտնիքները բացահայտելուց հետո միասին կդիտենք խամաճիկային մի շատ հետաքրքիր ներկայացում՝ Զանգակի ամենասիրելի հերոսների՝ հանրահայտ երաժիշտ արջի և նրա ընկերոջ մասին:

Միջոցառման կազմակերպիչներ՝ Մանկական գրքի փառատոն և «Զանգակ» հրատարակչություն

Բաժանորդագրվիր մեր նորություններին