Ինչպես հեղինակն է նշում, սա վեպ է, որը խոսում է սրտի հետ և հիշեցնում մեզ հարաբերությունների կարևորության մասին։ Գիրքը թարգմանվել է երեսունհինգ լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակով։
Երեկոյի ընթացքում կքննարկենք գիրքը, կվայելենք ֆրանսիական երաժշտություն, կլսենք հատվածներ գրքից։ Այս ամենը կուղեկցվի գինու հյուրասիրությամբ։
Միջոցառումը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում։ Կսպասենք քեզ ապրիլի 11–ին՝ ժամը 19։00–ին Wine Time սրճարանում (հասցե՝ Զաքյան 8)։ Մուտքն ազատ է, նախապես գրանցումով։