Սիրով հրավիրում ենք միասին քննարկելու ու բացահայտելու Դոնատո Կարիզիի ամենախորհրդավոր ու լարված վեպերից մեկը, որը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը 
«Հոգիների դատարանը» ընթերցողին տանում է մութ ու բազմաշերտ իրականություն, որտեղ բարու և չարի սահմանները մշուշոտ են, իսկ ճշմարտությունը՝ հաճախ թաքնված մարդկային հոգու ամենախոր անկյուններում։ Վեպը ստեղծում է մի աշխարհ, որը ստիպում է վերաիմաստավորել արդարության, մեղքի և պատժի մասին մեր պատկերացումները։
Գիրքը հրատարակվել է 2011 թվականին և թարգմանվել մի շարք լեզուներով՝ հասնելով միջազգային մեծ ճանաչման։
Քննարկման խոսնակներն են Հովհաննես Վարդանյանը, Հասմիկ Եղիազարյանը և Աելիտա Չիլինգարյանը։
Մուտքն ազատ է։
Սպասում ենք քեզ մեր շարքերում բովանդակային ու հետաքրքիր քննարկման շրջանակում։