Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15․00 Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում կկայանա անտիկ աշխարհի կարևորագույն հեղինակներից Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։
Բանախոսներ՝
Գոհար Մուրադյան
Արամ Թոփչյան
Հենրիկ Էդոյան
Արքմենիկ Նիկողոսյան
Հայկ Համբարձումյան
Մուտքն ազատ է։