Զամբյուղ

Կլարան և Արևը | թատերականացված ընթերցում | զրույց

Միջոցառման վայրը՝ Խորենացի 15, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն
2025-02-15 19:30:00 - 2025-02-15 21:00:00

Խճճված ու բարդ մարդկային զգացմունքների աշխարհում հայտնված արհեստական բանականության և անշահախնդիր սիրո, անմնացորդ նվիրումի ու անկեղծ ընկերության մասին այս վեպը գրավել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Նոբելյան մրցանակի արժանացած Կազուո Իշիգուրոյի 2021 թվականին գրված վեպի հայերեն թարգմանությունը միանգամից գրավեց նաև հայ ընթերցողին՝ կարճ ժամանակում դառնալով բեսթսելեր Հայաստանում։

Միջոցառման շրջանակում կբացահայտենք վեպը տարբեր տեսանկյուններից։ Հոգու ամենանուրբ լարերին դիպչող երկխոսությունների թատերական ընթերցանությունը կօգնի բացահայտել վեպի տողատակերը։ Բանախոսներ «ԱԲ Սերունդ» ծրագրի ղեկավար Ավագ Սայանը և հոգեբան Մարիամ Մելքումյանը կխոսեն արհեստական բանականության՝ մարդկության կյանքում ունեցած դերի, հոգեբանական ազդեցությունների, մարտահրավերների և հնարավոր սպառնալիքների մասին։

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին