1992–2004 թվականներ։ Փարիզ–Երևան։ Տասներկու տարի՝ լի հիշողություններով, հանդիպումներով, զավեշտալի պատմություններով ու հարազատներին ուղղված հարյուրավոր նամակներով, որոնք գիրք դառնալու համար չէին գրվել: Տարիներ անց, սակայն, հենց դրանք են բացահայտում Վարդան Պետրոսյանի կյանքի ու ստեղծագործական ճանապարհի մի առանձնահատուկ շրջան։
Սիրով հրավիրում ենք ձեզ «Նամակներ Փարիզից» գրքի շնորհանդեսին՝ մտերմիկ երեկոյի, որի ընթացքում Վարդան Պետրոսյանը կկիսվի Փարիզում ապրած տարիների հիշողություններով։ Երեկոն կջերմանա երկու կիթառի նվագակցությամբ՝ այդ տարիներին ստեղծված նրա երգերով։
Հոկտեմբերի 28, 29, 30-ին
Ժամը՝ 19:00
«Զանգակ» գրատուն Աբովյան 7
Երեկոն կամերային է, տեղերը՝ սահմանափակ։
Մասնակցության տեղերը սպառված են։ Մանրամասների համար դիմել Զանգակ գրատուն։