Զամբյուղ

Դրախտում մոլորված․ հոլանդահայ ուսուցչի ճանապարհը․ շնորհանդես

Միջոցառման վայրը՝ Աբովյան 7, Զանգակ գրատուն
2026-05-07 19:00:00 - 2026-05-07 20:30:00

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Գասի Գասպարյանի «Դրախտում մոլորված. հոլանդահայ ուսուցչի ճանապարհը» գրքի շնորհանդեսին, որին կմասնակցի նաև գրքի հեղինակը։ 

Գիրքը ներկայացնում է Նիդեռլանդներում ապրող հայ ուսուցչի անցած ճանապարհն ու մտորումները օտարության, մշակութային և հոգևոր որոնումների,մանկավարժական հիմնահարցերի շուրջ։ Հեղինակը պարզ ու անկեղծ զրույցի լեզվով պատմում է, թե ինչ դժվարություններ է հաղթահարել Նիդեռլանդներ տեղափոխվելուց ի վեր, երբ ընդամենը 11-ամյա պատանի էր, և ինչպես է կառուցել իր կյանքը հայրենիքից հեռու։

Բաժանորդագրվիր մեր նորություններին