Նրա հետ ապրած յուրաքանչյուր օր լի է խելահեղ արկածներով, կախարդանքով ու անհավատալի անակնկալներով։ Նա Մերի Փոփինսն է։ Շատ շուտով կփչի արևելյան քամին ու Բալենիների նրբանցքից աշխարհի ամենահայտնի դայակին կտեղափոխի «Զանգակ» գրատուն։ Հուլիսի 24–ին՝ ժամը 14:30–ին, հենց այստեղ ենք քննարկելու «Զանգակ»–ի նոր գիրքը ու դիտելու հատվածներ հայտնի ֆիլմերից։