Սիրելի՜ փոքրիկ, պատրա՞ստ ես մասնակցելու ամենաուրախ ու զարմանալի դիմակահանդեսին, որտեղ կհանդիպես «Զանգակ»−ի գրքերից դուրս եկած քո ամենասիրելի հերոսներին։
Հիշում ես, չէ՞, Ձմեռ պապը տեսանամակներ ու հրավիրատոմսեր էր պատրաստել, որոնք կարող էիր գտնել «Զանգակ»−ի կախարդական գրքերին կից։ Եթե դու էլ ես ստացել դիմակահանդեսի հրավիրատոմս, ուրեմն կսպասենք քեզ Առնո Բաբաջանյան համերգասրահում հունվարի 13−ին՝ ժամը 13։00−ին։
Նմանվի՜ր «Զանգակ»−ի քո սիրելի հերոսներից մեկին ու անպայմա՛ն արի։ Այնքա՜ն ուրախ է լինելու՝ անակնկալներով լի․․․
Եթե ունես դիմակահանդեսի հրավիրատոմս ու պատրաստվում ես մասնակցելու միջոցառմանը, անցի՛ր այս հղումով ու գրանցվի՛ր, որ քո անունն էլ հայտնվի Ձմեռ պապիկի խելացի բալիկների ցանկում։