Զամբյուղ

Հանդիպում մանկագիր Հասմիկ Ափոյանի հետ

Միջոցառման վայրը՝ Տերյան փող., 42/1 շենք
2024-02-19 15:00:00 - 2024-02-19 16:00:00

Սիրելի՜ փոքրիկ, Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, հրավիրում ենք քեզ Խնկո Ապոր գրադարան՝ միասին բացահայտելու մանկական գրքերի հերոսների թաքուն աշխարհը։   

 «Աստիճանը» գրքի հեղինակ Հասմիկ Ափոյանի հետ ենք հանդիպելու, որը  կպատմի, թե ինչպես են գրքի հերոսները հայտնվում ու հեքիաթագրին խնդրում պատմել իրենց մասին։  
Իսկ այս գրքերի հերոսները արտասովոր են․ նրանք  ապրում են խորդանոցում՝ չօգտագործվող իրերի կողքին։ Թվում է՝ այլևս ոչ ոքի պետք չեն։ Բայց մի օր նրանք զարմանալի որոշում են կայացնում․․․ 

 Իսկ թե ինչ է լինում հետո, կիմանաս, եթե ներկա լինես միջոցառմանը։ Սպասելու ենք քեզ, չուշանա՜ս։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին