Զամբյուղ

«Սկիզբը» մեկ տարի անց․ հանդիպում Վարդան Պետրոսյանի հետ

Միջոցառման վայրը՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մուտքը՝ գրանցումով
2022-11-10 19:00:00 - 2022-11-10 21:00:00

2021 թվականի աշնանը հրատարակվեց «Սկիզբը» ինքնակենսագրական գիրքը, որը ընթերցողի համար կյանքին նոր տեսանկյունից նայելու պատուհան բացեց։ Անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացված են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։ Կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի ՍԿԻԶԲ։ Արդյո՞ք այս գիրքը նույնքան շրջադարձային կարող է լինել ընթերցողի համար։
Գրքի հրատարակումից մեկ տարի անց ընթերցողը հնարավորություն ունի հանդիպել հեղինակի հետ, քննարկել, տալ հարցեր ու ստանալ պատասխաններ։ Սիրով սպասում ենք բոլորիդ «Զանգակ» գրատանը նոյեմբերի 10-ին։ Մուտքը՝ գրանցումով։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին