Զամբյուղ

Պատանի ընթերցողների հանդիպում թարգմանիչների հետ

Միջոցառման վայրը՝ Abovyan 7, Zangak bookstore
2026-11-24 17:00:00 - 2026-11-24 18:00:00

Ի՞նչպիսին կլիներ աշխարհը, եթե չլիներ տառապանք, պատերազմ ու վախ, բայց չլինեին նաև սեր, գույներ ու ընտրության ազատություն։ Իսկ եթե քո տունը դառնար մի վայր, որտեղ ապրում են միայն մահացածները, բայց կյանքը շարունակվում է ամենաանսպասելի ձևով… «Պարգևողը» և «Գերեզմանատան գիրքը» հրավիրում են մեզ երկու տարբեր, բայց նույնքան խորհրդավոր աշխարհներ, որտեղ հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ երբեմն անսպասելի: 

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ի արի՜ «Զանգակ» գրատուն՝ գրքերի թարգմանիչներ Մարիա Սադոյանի և Ռուզաննա Սուքիասյանի հետ գտնելու պատասխաններ, խոսելու գրքերի, հերոսների, թարգմանության գաղտնիքների, գրականության ուժի և այն հարցերի մասին, որոնք երկար ժամանակ մնում են ընթերցողի մտքում:

Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրասեր պատանի ընթերցողներին, մուտքն ազատ է։

Բաժանորդագրվիր մեր նորություններին