Զամբյուղ

Շնորհանդես - համերգ

Միջոցառման վայրը՝ Աշտարակի դրամատիկական թատրոն, Ներսես Աշտարակեցու 5
2024-04-13 18:45:00 - 2024-04-13 21:00:00

«Անց 48»–ը երգահան, հեղինակ–կատարող և բանաստեղծ Նարեկ Կոսմոսի ստեղծագործությունների առաջին ժողովածուն է։ Բանաստեղծությունների երիտասարդ հերոսը ձգտում է աշխարհը վերծանելու և ընթերցելու որպես խառնաշփոթ մի գիրք, կարգաբերելու այն որպես լավ թարգմանություն, ի վերջո վերստեղծելու այն որպես կիթառի նվագակցությամբ կատարվող մի երգ՝ ինքնափնտրումի ու միայնության, սիրո ու ինքնախաբեության, մեծ աշխարհում տեղ գտնելու, ի վերջո՝ մարդու «թարգմանության» ու ընկալման դժվարությունների մասին։ Հոլդենքոլֆիլդյան խարխափումներից հերոսին օգնում են դուրս գալու գրականությունն ու երաժշտությունը՝ դառնալով աշխարհը հասկանալու կամ ընդունելի դարձնելու նշանագրեր, երբեմն էլ՝ միակ հանգրվան ու սպեղանի։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Գոռ Մարգարյան

Մանրամասների համար՝
????033 054505

Բաժանորդագրվիր մեր նորություններին