Կարո՞ղ եք սիրել կախարդ պառավին: Իսկ նրա ագռավի՞ն: Հաստատ կասեք՝ ո՛չ: Բայց ձեր իմացած կախարդներն ու նրանց ուսին ապրող ագռավներն իսկական լավ կախարդներ ու տեղը տեղին ագռավներ են։ Մի խոսքով՝ չար են։
Բայց այս հեքիաթների կախարդ պառավն այնքա՜ն վատն է, ու նրա ագռավն էլ՝ այնքա՜ն–այնքան վատը, որ նրանց պարզապես հնարավոր չէ չսիրել: Չե՞ք հավատում։ Հուլիսի 18–ին՝ ժամը 14:00–ին, եկե՛ք Չարենցավանի «ԼուսԱն» գրախանութ, ու ինքներդ կհամոզվեք։ Միասին կդիտենք Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» անիմացիոն մուլտֆիլմը, կկարդանք գիրքն ու կքննարկենք։