Իսկ եթե բնությունը բացահայտելու համար պետք չէ հեռու գնալ։ Բավական է կանգ առնել, ավելի ուշադիր նայել ու հարցնել՝ ի՞նչ է սա, ո՞վ է թողել այս հետքը, ինչո՞ւ տերևն այս ձևն ունի, ի՞նչ է թաքնված մեզ ծանոթ աշխարհի մանրուքներում։ COP17-ի օրերին հրավիրում ենք միասին բացահայտելու «Դրսում․ բնությունը բացահայտելու ուղեցույց» գրքի հայերեն հրատարակությունը։