Զամբյուղ

Լուիջի Պիրանդելո․ Պիեսների ժողովածուի շնորհանդես

Միջոցառման վայրը՝ Անի գրանդ հյուրանոց, Հանրապետության 65
2025-05-02 16:00:00 - 2025-05-02 17:30:00

Սիրելի՛ գրքասերներ  և թատերասերներ, սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Լուիջի Պիրանդելլոյի պիեսների հայերեն թարգմանության շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 16.00-ին «Անի Գրանդ» հոթելում, հասցեն՝ Հանրապետության 65:

Գրքում տեղ են գտել «Այդպես է (եթե ձեզ այդպես է թվում)» պիես–առակը և հեղինակին համաշխարհային հռչակ բերած եռագրությունը՝ «Վեց կերպար հեղինակ որոնելիս», «Յուրաքանչյուրն իր ձևով» և «Այս երեկո իմպրովիզ ենք անում»: Եռագրության պիեսները ներկայացնում են տարբեր թատերական իրադարձություններ, առաջինը՝ ներկայացման փորձ, մյուս երկուսը՝ թատերական ներկայացումներ, մինչդեռ առակը, ինչպես հուշում է վերնագիրը, առաջարկում է մտորումներ կյանքի, իրականության և պատրանքների մասին:

Մուտքն ազատ է, սիրով կսպասենք։

Բաժանորդագրվիր մեր նորություններին