Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19․00 սիրով հրավիրում ենք «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղ (Աբովյան 7)՝ մասնակցելու Մյուրիել Բարբերի «Ոզնու նրբագեղությունը» գրքի շնորհանդեսին ու միասին բացահայտելու Փարիզյան էլիտար շենքերից մեկի բնակիչների գաղտնիքները:
Բանախոսներ՝
«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր, բ․գ․թ Հասմիկ Եղիազարյան
Գրքի թարգմանիչ, գրականագետ Լուսինե Մուսախանյան
Գրականագետ , բ․գ․թ․ Անի Ջանիկյան
Գրականագետ , բ․գ․թ․ Բագրատ Ավետիսյան
Մուտքն ազատ է։