Զամբյուղ

«Ավազակի աղջիկ Ռոնյան» գրքի շնորհանդես

Միջոցառման վայրը՝
Մուտքը՝ գրանցումով
2022-11-15 18:00:00 - 2022-11-15 19:00:00

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 18․00-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ «Զանգակ» գրատան Աբովյանի մասնաճյուղ /Աբովյան7/՝ միասին ճամփորդելու շվեդ հայտնի գրող Աստրիդ Լինդգրենի զարմանահրաշ աշխարհում։

Չէ՞ որ «Զանգակ»-ի մանկապատանեկան դասական մատենաշարը, որտեղ տեղ են գտել ու շատ սիրվել Աստրիդ Լինդգրենի տարբեր գործեր, նոր հերոս ունի՝ ԱՎԱԶԱԿԻ ԱՂՋԻԿ ՌՈՆՅԱՆ։
Այս չարաճճի, ուրախ ու խիզախ ավազակ աղջնակի արկածները անտարբեր չեն թողնում փոքրիկներին, աշխարհի որ ծայրում էլ նրանք ապրելիս լինեն։ Հիմա արդեն նրա պատմությունը կարող ենք կարդալ հայերեն։ Նշելու լավ առիթ է, չէ՞։

Միջոցառման մասին շատ բան չենք պատմի; Տեղում կտեսնեք։ Միայն մի փոքրիկ գաղտնիք․․․ Էմիլի, Պիպիի, Ռոնյայի հետ ճամփորդության ժամանակ մեզ կուղեկցեն «Ամառային ընթերցանության» լավագույն ընթերցողները։

Միջոցառման մուտքն ազատ է՝ գրանցումով։ Շտապեք ամրագրել ձեր տեղը հետևյալ հղումով՝ https://is.gd/CY7K6L

Բաժանորդագրվիր մեր նորություններին