Զամբյուղ

Ռումի․ Գազելներ | Շնորհանդես

Միջոցառման վայրը՝ Երեւանի Կապույտ մզկիթ
2025-12-05 19:00:00 - 2025-12-05 20:00:00

Իրանցի մեծ իմաստասեր, սուֆի և պոետ Ռումիի զազելների հայերեն թարգմանությամբ ժողովածուն շատ շուտով տեղ կգտնի Ձեր գրապահարաններում՝ Հաֆեզի՝ հայերեն թարգմանությամբ ժողովածուի կողքին։ Ժողովածուն պարսկերենից թարգմանել է Ժորժ Աբրահամյանը։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 19։00-ին, Կապույտ մզկիթում։

Շնորհանդեսի բանախոսներն են գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը, լեզվաբան, Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Իվեթ Թաջարյանը, ռումիագետ Մասուդ Սայեվանդը։

Շնորհանդեսը կուղեկցվի Իրանից ժամանած երաժիշտների՝ Ռումիի գազելների հիման վրա գրված երաժշտական կատարումներով և հյուրասիրությամբ։

Մուտքն ազատ է, սիրով կսպասենք։

Բաժանորդագրվիր մեր նորություններին