Փոքրիկնե՛ր, հավաքվե՜ք, ամենսիրելի սուրպերհերոսն արդեն խոսում է հայերեն և հրավիրում է միասին նշելու այդ իրադարձությունը։
«Սարդ Մարդ. կենդանինե՛ր, հավաքվե՛ք» պատկերապատումում կհանդիպեք բոլորովին այլ Սարդ Մարդու։ Նրան է վստահված ամենակարևոր գործը։ Նա պետք է խնամի Վրիժառուների կենդանիներին, որոնք գնացել են կանխելու Նյու Յորքին սպառնացող սուպեր վտանգը։ Իսկ թե ինչ վտանգների ու արկածների միջով պետք է անցնի նա, կպարզենք միասին։
Զգեստավորվի՛ր Սարդ Մարդու նման ու անպայման արի՛ գրքի շնորհանդեսին, որ բաց չթողնես ամենահետաքրքիր ու ուրախ խաղերը, մրցույթները, անակնկալ նվերներն ու թեմատիկ հյուրասիրությունը։
Կհանդիպենք նոյեմբերի 24-ին՝ ժամը 15․00-ին, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում։
Մուտքն ազատ է՝ գրանցումով։ Խնդրում ենք գրանցվել այստեղ: