Զամբյուղ

Ինչպես ստեղծել գրավիչ պատմություն Նարեկ Մարգարյանի հետ

Միջոցառման վայրը՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
2024-11-24 17:00:00 - 2024-11-20 18:30:00

 

Ինչպիսի՞ն պետք է լինի պատմությունը, որ գրավի միլիոնավոր մարդկանց սրտերը․․․
Ինչպե՞ս ստեղծվեց Սարդ Մարդը և սիրվեց ողջ աշխարհում․․․
Ինչո՞ւ այդ պատմությունը մինչ օրս շարունակում է թարմ և արդիական մնալ․․․
Դասախոսության ընթացքում Սարդ Մարդու օրինակով կուսումնասիրենք պատմահյուսության օրինաչափությունները, հիշարժան ու գրավիչ պատմության պարտադիր տարրերն ու հնարքները։

Դասախոսությունը կվարի ամենասիրելի սուպերհերոսի մասին առաջին հայերեն պատկերապատման՝ «Սարդ Մարդ. կենդանինե՛ր, հավաքվե՛ք» գրքի թարգմանիչ Նարեկ Մարգարյանը։
Կհանդիպենք նոյեմբերի 24-ին՝ ժամը 17․00-ին։

Մուտքն ազատ է՝ գրանցումով։ Խնդրում ենք գրանցվել այստեղ

Բաժանորդագրվիր մեր նորություններին