Ամառային ընթերցանությունը 10 տարեկան է, ուռա՜
Հոբելյանական տարվա ներկայացման համար ընտրվել է մի շա՜տ յուրահատուկ զանգակյան գիրք։
Սա մի հուզիչ ու շա՜տ սիրուն պատմություն է այն մասին, թե ինչպես մի փոքրիկ աղջիկ՝ Ֆերն անունով, կխիզախի փրկել գաճաճ ու թերաճ խոճկորիկին և կվերցնի իր խնամակությանը։
Ընդամենը մեկ ներկայացման մեջ խտանում են ոչ միայն կենդանական աշխարհի ամենաիսկական ընկերության մասին պատմությունները, այլև ջերմության, խիզախության ու սիրո բոլոր պատկերացումները։
Ի դեպ, սիրելի փոքրիկ, ներկայացման բոլոր դերասանները Զանգակ հրատարակչության Ամառային ընթերցանության եռամսյա ծրագրի ընթերցասեր մասնակիցներն են՝ քո հասակակիցները։ Ամառային ընթերցանության մասին կարող ես կարդալ այստեղ՝ https://zangak.am/amar/tsragri_masin :
Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։
Տոմսերը օնլայն արդեն հասանելի են tomsarkgh.am-ում,
https://www.tomsarkgh.am/.../%D5%87%D5%A1%D6%80%D5%AC%D5...
իսկ Զանգակ գրատան Աբովյան 7 մասնաճյուղից կարող եք ձեռք բերել 18.08.23-ից սկսած։
Տեղերը սահմանափակ են, շտապե՜ք միանալ մեզ