Զամբյուղ

Ամառային ընթերցանություն 2025

Միջոցառման վայրը՝ Անգլիական այգի
2025-06-01 13:00:00 - 2025-06-01 14:30:00

Սիրելի՛ փոքրիկ, հունիսի 1-ին սիրով կսպասենք քեզ Անգլիական այգում, որպեսզի միասին ազդարարենք ամենաուրախ, գրքաշատ ու միջոցառումներով լի «Ամառային ընթերցանություն2025» ծրագրի մեկնարկը:

Չուշանա՛ս, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու։ Այս տարվա մեր եռամսյա գրքային ճամփորդության գլխավոր գրքի՝ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Միո, ի Միո»-ի հերոսներն են միանալու մեզ:

Միոյի կախարդական աշխարհից հատուկ սուրահանդակներ են եկել։ Շշուկներ են պտտվում, որ նրանք իրենց հետ բերել են․․․ գաղտնի արկղ։ Այն կկարողանանք բացել միայն, եթե կարողանանք թաքնված բանալիները:

Ուզո՞ւմ ես միանալ զանգակցի գրքասերներին, մասնակցել ուրախ խաղերին ու մեզ հետ բացել գաղտնի արկղը, ուրեմն չուշանաս։ Կսպասենք հունիսի 1-ին, ուղիղ ժամը 13:00-ին` Անգլիական այգում:

Բաժանորդագրվիր մեր նորություններին