Զամբյուղ

Ճամփորդում ենք դեպի Խաղողի երկիրը

Միջոցառման վայրը՝ Անգլիական այգի
2025-06-01 14:00:00 - 2025-06-01 15:00:00

Խխունջի ու խլուրդի պատմությունը լսե՞լ եք։ Նրանք այդպես էլ չէին տեսնի աշխարհի ամենագեղեցիկ ու արևոտ երկիրը, եթե մի օր խխունջը երազում չտեսներ․․․ խաղող։ Խանութում խաղող, իհարկե, կար, բայց այն թթու էր ու անհամ․․․ Պատմությունը հենց այդ տեղում էլ կարող էր ավարտվել, եթե ընկերները չհանդիպեին անուշիկ խատուտիկին, որն էլ խոստացավ օգնել նրանց հասնելու իր հայրենիք՝ խաղողի երկիր:

Միացե՜ք երեք ընկերների հետաքրքիր ճամփորդությանը ու կիմանաք, որտեղ է այն երկիրը, որտեղ կարելի էր ապրել առանց թաքնվելու ու դանդաղելու։ Հանդիպմանը ներկա կլինի նաև գրքի հեղինակ Օլգա Դարյանը, որն այնքան հետաքրքիր բաներ ունի պատմելու:

Միջոցառման կազմակերպիչներ՝ Մանկական գրքի փառատոն և «Զանգակ» հրատարակչություն 

Բաժանորդագրվիր մեր նորություններին