Փոթերասերնե՜ր, պատրաստվեք։
Մոգության ու կախարդության աշխարհից հույժ կարևոր նամակ ունենք։
Կախարդական գիրքն ու գրիֆինդորցիները վտանգված են ու մեր օգնության կարիքն ունեն։ Հագեք փոթերյան ձեր հանդերձանքը, մտապահեք կախարդական խոսքերն ու միացեք փոթերասերների համընդհանուր ժողովին։ Ձեր ներկայությունը պարտադիր է
Հանդիպման օրը՝ Մայիսի 31` 18:00, Անգլիական այգում:
Հ․Գ․ Մոգական աշխարհներում շշուկներ են պտտվում, որ հենց այդ օրը կհայտնվի ամենասպասված «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» գրքի հայերեն թարգմանությունը։
Հ․Գ․Գ․ Կախարդներն ու Մոգերը հայտնում են նաև, որ Հոգվորթսից հատուկ պատվիրակություն է ժամանելու։ Կտեսնենք կախարդություններ, որոնցից մինչ այդ անտեղյակ էինք։ Ասում են` Անգլիական այգում է լինելու նաև մի կին, որի մոգական արկղից կարող եք հանել ձեր ապագան մատնանշող տողեր։