Նոյեմբերի 30−ին՝ ժամը՝ 15․00−ին, սիրով հրավիրում ենք «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղ՝ մասնակցելու Հասմիկ Ափոյանի «Աստիճանը» գրքի շնորհանդեսին։
Այնքա՜ն ուրախ միջոցառում է լինելու, այնքա՜ն անակնկալներով լի։ Ներկա է լինելու նաև գրքի հեղինակը։ Նա կպատմի քեզ, թե ինչպես են գրքի հերոսները հայտնվում ու հեքիաթագրին խնդրում պատմել իրենց մասին։ Իսկ այս գրքի հերոսները արտասովոր են։ Նրանք ապրում են խորդանոցում՝ չօգտագործվող իրերի կողքին։ Թվում է՝ այլևս ոչ ոքի պետք չեն։ Բայց մի օր նրանք զարմանալի որոշում են կայացնում․․․
Իսկ թե ինչ է լինում հետո, կիմանաս, եթե ներկա լինես միջոցառմանը։ Դու կարող ես միջոցառումն ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնել՝ քեզ հետ բերելով քո ամենասիրելի խաղալիքը։ Սպասելու ենք քեզ, չուշանա՜ս։