Հուլիսի 2–ին «Ամառային ընթերցանություն» ծրագիրը կհյուրընկալվի Աբովյան քաղաքում։ Փոքրիկ ընթերցասերները հնարավորություն կունենան ծանոթանալու և իրենց հարցերն ուղղելու «Աստիճանը» և «Խաղալիքների տունը» գրքերի հեղինակ Հասմիկ Ափոյանին։ Հետո միասին կքննարկենք գրքերն ու կմտածենք նոր պատմություններ։ Ժամը 13․00–ին սիրով կսպասենք «Pen shop» գրախանութում։ Չուշանա՛ք․ հետաքրքիր է լինելու։