Դասագրքի PDF տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։
Դասագրքին կից նյութերը հասանելի են այստեղ։
Դասագրքի մեթոդական ձեռնարկը՝ այստեղ։
Դասագիրքը նախատեսված է նպատակային և հիմնական (հենքային) ծրագրերով սովորողների համար, կառուցվածքը հարմարեցված է այնպես, որ սովորողները հեշտությամբ առանձնացնեն իրենց վերաբերող նյութերը։ Դա վերաբերում է ինչպես տեսական նյութի շարադրմանը, այնպես էլ հարցերի, խնդիրների և առաջադրանքների դասակարգմանը։
Դասագրքի առաջին մասը վերաբերում է ծրագրով նախատեսված թեմաների ուսուցմանը, իսկ երկրորդ մասը և հավելվածը՝ երկրաչափության ամբողջ դասընթացի կրկնությանը։ Դասագրքում ընդգրկված են գործնական, խմբային, հետազոտական և նախագծային աշխատանքների առաջադրանքներ՝ իրենց քայլաշարերով կամ ցուցումներով Դրանք նպաստում են միջառարկայական կապերի ապահովմանը, սովորողների արժեքային համակարգի ձևավորմանը։
Դասագրքի վերջում ներկայացված են գրեթե բոլոր հարցերի ու խնդիրների պատասխանները, ինչպես նաև ցուցումներ դժվար խնդիրների համար։