Մեթոդական ուղեցույց
«Ինչպես պլանավորել մաթեմատիկայի դասը չորրորդ դասարանում» մեթոդական ձեռնարկը մեծագույն օգնություն է ուսուցչին պլանավորելու հետաքրքիր դասեր և ստուգման ձևեր։ Ձեռնարկում ներկայացված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ուսումնական նյութի և կրթական գործընթացի հարմարեցումը, բազմաթիվ առաջադրանքների իրականացման մեթոդական ցուցումներ, տեքստային խնդիրների առավել օպտիմալ մոդելավորման տարբերակներ և խնդրի լուծումները տարբեր եղանակներով։
Յուրաքանչյուր թեմայի ուսուցումը ներկայացված է դաս առ դաս։ Ամեն թեմայի վերջում առկա է ամփոփիչ ստուգման նմուշ-օրինակ, դրան համապատասխան ստուգաթերթ, գրավոր աշխատանքների ստուգման ձևեր։
Ձեռնարկը լի է ուսուցիչներին օգտակար բազմազան նյութերով։