Դասագիրքը կազմված 12 գլխից, որտեղ ամփոփված են ոսկերչական զարդերի և առարկաների պատրաստման ժամանակ օգտագործվող նյութերի, թանկարժեք մետաղների և համաձուլվածքների մեխանիկական և ֆիզիկաքիմիական հատկությունները։ Տրված են նաև ոսկերչական տեղի կազմակերպման, կարգավորման նախապատրաստական գործողությունները, քարերի մշակման, հավաքման, վերջնական առարկայի պատրաստման, վերանորոգման, խնամքի և աշխատանքային անվտանգության հարցերը։ Դասագիրքը նախատեսված է միջին և մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար։ Այն կարող է օգտակար լինել առանձին անհատների և մասնագետների համար։