Ֆելիչեն համբույրներ էր վաճառում ապակյա անոթներով։
Բարի գիշերի համբույրի կարիք ունեին հատկապես շատ բալիկներ ունեցող մայրիկները։
Ջերմաչափիչ համբույրը ամենապահանջվածն էր հայրիկների շրջանում։
Մուա–պաչիկը ապաքինում էր ցանկացած վերք, կապտուկ կամ քերծվածք։
Եթե ջերմության ու քնքշանքի ձեր պաշարը վերջացել է, այժմ գիտեք, թե որտեղ այն գտնել․ Ֆելիչեի «Համբույրների կրպակում», Թեթև Սրտունի 5 հասցեում։